...թե «բարևի» հայկական հեղափոխությունը, որը կարող էր դառնալ ավանդական գունավոր և արաբական հեղափոխությունների բաղկացուցիչը, բավականին ինստիտուցիոնալ նախապատրաստություն է ունեցել, չնայած այն հանգամանքին, որ հայոց իշխանությունները «փողերի լվացման» քրեական գործով փորձեցին փակել նրա ակունքը: Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, «շարժումը» ցրվել է այլ կառույցների, այդ թվում և` մարզական հայտնի TV-ների վրա, որոնցից մեկն առժամանակ առաջ նորվեգական իշխանությունների կողմից մեկ միլիոն գրանտի «մենաշնորհ» է ստացել: Ի դեպ, հիշենք, որ նորվեգական «կողմը» ֆինանսավորում էր նաև «Սիվիլիթասին»: